Մեր զոհերի թիվը շատ մեծ է, բայց, կորուստներ կրելով, վերահսկողության տակ ենք պահում վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀ վարչապետը ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ այս պահին հայկական կողմի զոհերի թիվը շատ մեծ է, և նշել է, որ սգում է մեր քաջարի նահատակների համար, որոնք իրենց կյանքով պաշտապանեցին մեր ինքությունը, արժանապատվությունն ու ապագան:

«Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով, մարդուժի ու տեխնիկայի կորստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը: Բայց, կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատաճառելով կորուստներ մարդուժի և զինտեխնիկայի»,-ասել է վարչապետը:

Փաշինյան հայտարարել է նաև, որ ստեղծվել է ծանր իրադրություն, բայց դրա մասին չի ասում հուսահատության ու անելանելիության բերումով:

«Այս տեղեկությունները փոխանցում են, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրվբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնուոմ է սեփական զոհերը և ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը»,-ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ