Մենք մեր սուգը պիտի վերածենք ցասմա՛ն, մեր մտավախությունները՝ վճռականությա՛ն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։

«Այսօր, հիմա՛, այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա․ Արցախը, զինվորը, բանակը, առաջնագիծը։ Ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը՝ սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պիտի վերածենք ցասմա՛ն, մեր մտավախությունները՝ վճռականությա՛ն, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթե՛նք, մենք պիտի ապրե՛նք, մենք պիտի կերտե՛նք մեր պատմությունը եւ մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը։ Եւ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ հայոց կամավորը, կեցցե՛ հայոց սփյուռքը, կեցցե՛ հայ ժողովուրդը, եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում, ազատ եւ երջանիկ Արցախում։ Փա՛ռք հերոսներին»,-ասել է ՀՀ վարչապետը։ 

--0--ԿԿ