Տավուշյան մարտերից հետո Թուրքիան որոշեց, որ ինքը կզբաղվի ԼՂ հարցով. Ադրբեջանն ի զորու չէր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Տավուշ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ նշեց, որ 2020-ի Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեցին շատերի համար անսպասելի մի բան է, այն է՝ ադբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, ինչն էր ցնցող նշանակություն ունեցավ Ադրբեջանի ու բազմաթիվ այլ երկրների, այդ թվում՝  Թուրքիայի համար:

«Հուլիսյան մարտերից հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ ու ռազմատեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ: Եվ տեղի ունեցավ աննախադեպ մի բան: Թուքրիան բացահայտ և հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահետ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխելով հակամարտության գոտի և հասկանալով, որ միայն ադրբնեջանական բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ