Ռուս զինվորականներն ստուգում են Ադրբեջանի կողմից Հայաստանին հարվածելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News  

բանակ

Ռուս զինվորականներն ստուգում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկություններ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մոսկվան անհանգստացած է նաև Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ։ 

Ըստ Պեսկովի՝  անհրաժեշտ է դադարեցնել կրակն ու վերադառնալ հակամարտության կարգավորման դիվանագիտության մեթոդին, հիշեցնելով, որ Բաքուն և Երևանը բանավոր հաստատել են բանակցությունների ձևաչափի անփոփոխելիությունը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ