Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

մակրոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ նաև ԼՂ խնդրի լուծման հարցում միջազգային հանրության ու մի քանի երկրների ջանքերի ներդրմանը՝ նշելով, որ այս օրերին ԵԱՀԿ համանախագահող երկրները, ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում հրադադարի հաստատման հասնելու համար:

«Ընդունվել է 3 երկրների նախագահների, ԱԳՆ-ների հայտարարություն, հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարությունը... 

Եվ ես ուզում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել իրենց գործադրած ջանքերի համար:

Շանորհակալ եմ ԱՄՆ վարչակազմին այս ընթացքում գործադրած և հետագա բոլոր ջանքերի համար:

Շնորհակալ եմ Ֆրանսիային և նախագահ Էմանուել Մակրոնին պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրերին իրերն իրենց անունով կոչելու վճռականության և հետագա ջանքերի գործադրման պատրաստակամության համար:

Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ Մինսկի համանախագահի և Հայաստանի՝ ռազմավարական դաշնակցի իր դերը: Եվ համոզված եմ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

--00—ԼՄ