Բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթական գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News   

դպրոց

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։

Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։

Բացի այդ, բոլոր դպրոցականներն ապահովվում են դասագրքերով և, անհրաժեշտության դեպքում, նաև գրենական պիտույքներով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ