Շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին․ իսրայելցի ջութակահար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News   

Օստրովսկի

Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկու աջակցություն է հայտնել է․ 

«Անսահման մտահոգված եմ, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում, և ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։

Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։

Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային

Աջակցե՛ք Հայաստանին»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ