Ապատեղեկատվություն է, թե իբր Երևանի քաղաքապետարանը 1 անձից 2 մլն դոլարի ջուր է գնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ջուր

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հերքելով այն լուրը, թե իբր այս օրերին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել:

«Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռք բերել։ 

Հայտնում ենք, որ սույն տեղեկությունը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ 

ՀՀ  իրավապահ մարմինները ռազմական դրության ռեժիմից բխող իրավակարգավորումների համապատասխան ապատեղեկատվությունը տարածող բոլոր օգտատերերի և լրատվամիջոցների նկատմամբ այս պահին անհրաժեշտ գործողություններ են իրականացնում»,-գրել է Հակոբ Կարապետյանը։

--00—ԼՄ