Պաշտոնյաներն ու քաղաքացիները ցանկալի է խուսափեն Թուրքիա հանգստի մեկնելուց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այն համոզմանն է, որ պատերազմական այս օրերին կարևոր է, որ բիզնեսն ու հանրությունը տնտեսական շրջանառություն ապահովեն, որպեսզի կարողանան գեներացնել  հարկերը: 24News-ի հետ զրույցում նշեց՝ բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնել, որպեսզի կարողանանք հնարավորիս լավ իրավիճակով դուրս գալ տնտեսական մարտահրավերներից:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե այս պահից սկսած պետք է բոյկոտել թուրքական տարատեսակ ապրանքներն ու ոչինչ չգնել, պատգամավորը նշեց. «Թուրքիայից ներկրվող ապրանքների համար պետք է սկսենք այլընտրանքներ փնտրել: Գիտենք՝ դա հիմնականում հագուստն է ու շինանյութի հումքը: Ես անձամբ կողմ եմ, որպեսզի այդ երկրի զբոսաշրջային գրավչությունն էլ նվազի մեզանում: Օրինակ՝ պաշտոնյաներին կարելի է արգելել հանգստի նպատակով Թուրքիա մեկնել, դա վարքագծի փոփոխություն կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ