Մարդասիրական իրավունքի խախտում է հոսպիտալ թիրախավորելը և այն վայրերը, որտեղ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

շտապօգնության

«Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն՝ արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները»,-գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ-ի տարածած այն հայտարարությանը, թե հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժվում են նաև քաղաքացիական անձինք:

Ըստ ՊԲ-ի տարածած հաղորդագրության՝ դա բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: 

--00—ԼՄ