Այլ երկրներից զինյալների տեղափոխումը ԼՂ լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

մատվիենկո

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այլ երկրներից տեղափոխված զինյալ խմբավորումների ներգրավումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար: Այս կարծիքին է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Վերջինս անթույլատրելի է համարում այս հակամարտության միջազգայնացումը:

«Թեպետ դա ժխտվում է, սակայն թե ՌԴ, թե Ֆրանսիայի արտաքին հետախուզության ներկայացուցիչները, թե շատ ուրիշներ հայտարարել են, որ այլ երկրներից բերված ահաբեկչական խմբավորումները ներառված են այս պատերազմական գործողություններում»,- ասել է նա:

Մատվիենկոն նշել է, որ դա շատ լուրջ պատմություն է և լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: 

«Անթույլատրելի է այս լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ երկրների ներառել, հակառակ դեպքում դա մեծ աղետի կարող է հանգեցնել»,- նշել է Մատվիենկոն:

--00--ԱԹ