«Դա ապտակ է Ռուսաստանին». Սոլովյովին զայրացրել է ՀՀ-ի տարածքում մարտական տեխնիկայի խոցումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

սալավյով

Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդման շրջանակում վրդովված անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը, թե վերջինս հարվածել է Հայաստանի տարածքում գտնվող մարտական տեխնիկա:

«ՀԱՊԿ-ն ի՞նչ է... Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, գտնվում է մեր պաշտապնության տա՞կ, թե՞ չէ: Ադրբեջանի ԶՈՒ-ն ուղիղ խոստովանում է, որ հարվածել է Հայաստանին...

Այսինքն՝ նրանք կարծում են, որ կարող են թիրա՞խ խոցել մեր դաշնակցի տարածքում: Նրանց մոտ ամբողջությամբ գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնց մենք Սիրիայում էինք ոչնացնում: Եվ հիմա, ստացվում է, մեր սահմանից 80 կմ հեռավորության վրա են, և նրանց ներգրավում է կա՛մ Ադրբեջանն ինքը, կա՛մ ներգրավվում է, ինչպես ասում է, «իր եղբոր կամ ընկերոջ»՝ Թուրքիայի կողմից, և նրանք այնքան հանդուգն են, որ հարվածում են մեր դաշնակցի տարածքին: Այսինքն՝ դա ուղիղ ահազանգ է Ռուսաստանին, դա ապտակ է Ռուսաստանին:

Այդ պրովակացիան բավարարել է Ադրբեջանի նախագա՞հը, թե՞ նա չգիտի ու պատրաստվում է ներողություն խնդրել: Այսինքն՝ Ադրբեջանի ՊՆ-ն ինքուրո՞ւյն է գործում, երբ որոշում է թիրախ խոցել մեր դաշնակցի տարածքում:

Հիմա հարվածը ՀՀ տարածքին ի՞նչ է նշանակում... Այսինքն՝ պատերազմը հիմա ընթանում է ոչ թե Ադրբեջանի տարածքո՞ւմ (ինչպես էլ որ այն անվանեն՝ գործողություն, վերականգնում տարածքների…), չէ՛, դա արդեն ստացվում է պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ վերջ, դիմակները հանվա՞ծ են: Այսինքն՝ ստացվում է պատերազմ, որը տեղափոխվում է Հայաստանի տարածք, երկիր, որը մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, որի նկատմամբ ունենք պարտավորություններ: Եվ դա չնայած երկու երկրների ԱԳՆ-ների, ՊՆ-ների, երկրի ղեկավարների միջև պայմանավորվածությունների՞:

Եվ ո՞րը պետք է լինի մեր ադեկվատ պատասխանը: Մենք պետք է, ինչ է, դեսպանի նոտա՞ հղենք, ի՞նչ պետք է անենք հիմա, ո՞վ կուզի այսուհետ մտնել ՌԴ-ի անձրևանոցի տակ, եթե ՌԴ-ն չի պաշտպանում իր դաշնակցին և թույլ է տալիս հարվածներ հասցնել իր տարածքների վրա:

Հետխորհրդային ի՞նչ ազդեցության մասին է խոսքը, երբ մենք թույլ ենք տալիս ահաբեկչական անկլավի գոյություն, որը դեռ չի ձևավորվել, բայց հավաքել է մարտիկների մեր տարածքից 80 կիլոմետր հեռավորության վրա»:

--00—ԼՄ