Հադրութի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշանով

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:

Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 

--00--ԱՀ