ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է, որ Իրաքում ՀՀ դեսպանության կառավարումը խաթարվել էր, ինչի հետևանքով ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
«Իրաքում ՀՀ դեսպանության կառավարումը խաթարվել էր, որի արդյունքում ԱԳՆ-ն ժամանակավորապես կորցրել է էջի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: Քայլեր են ձեռնարկվում էջի լիարժեք գործունեության վերականգնման ուղղությամբ:
Հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և շնորհակալություն բոլորին աչալուրջ լինելու համար»,- գրել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Իրաքում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնել էր, որ շուրջ 1000 սիրիացի զինյալներ, որոնք պայքարում են հայերի դեմ Արցախում, վայր էն դրել զենքերը, հրաժարվում են կռվել հայերի դեմ։
--00--ԱՀ