Պատերազմը բազմաթիվ խնդիրներ է բերելու Ալիևի համար․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Տաթևիկ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքում գրել է, որ Ադրբեջանում շարունակում են համավարակի պատրվակով փակել որոշ բնակավայրերի ելումուտը։

«Նոր որոշում է հրապարակվել Լենքորանի և Գուբայի շրջանների որոշ գյուղերի և Գուբա քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ Լենքորանը Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններից է։ Վստահ եմ՝ այս ամենի իրական պատճառը պատերազմն է, որը բազմաթիվ խնդիրներ է բերելու Ալիևի համար»,- նշել է Հայրապետյանը։

--00--ԱՀ