919 նոր դեպք. Վրաստանում վարակման ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News     

կորոնավիրուս

Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 919 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 14 440 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 208 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 7367 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 113:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5792 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Հյուրանոցներում այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 1042 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

--00—ՄՀ