Միայն անցյալ ամիս Ադրբեջանը Թուրքիայից գնել է 77 մլն դոլարի սպառազինություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

սպառազինություն

Այս տարի Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող  ռազմական օգնության ծավալներն ավելացրել է վեց անգամ: Նախքան Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը միայն անցյալ ամիս Ադրբեջանին վաճառվել են ԱԹՍ-ներ ու ռազմական այլ զինտեխնիկա, որի ընդհանուր գումարը կազմում է 77 մլն դոլար: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Պարբերականը նշում է, որ 2020-ի առաջին ինը ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական համակարգեր ու օդային զինտեխնիկա: Ադրբեջանի գնած ԱԹՍ-ների, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զինտեխնիկայի մեծ մասը տեղ է հասել հուլիսից հետո:

Հուլիսին սպառազինության 278 880 դոլարի ծախսը օգոստոսին աճել է՝ հասնելով 36 միլիոնի, իսկ սեպտեմբերին՝ 77.1 միլիոն դոլարի:

2019-ի առաջին ինը ամսվա ընթացքում Ադրբեջանը սպառազինության գնման վրա ծախսել է 20.7 միլիոն դոլար:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ