ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ պահանջել են դադարեցնել ՀՀ-ի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

քաղաքական

ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ կոչ է արել պատժել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA):

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ղամպարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է երկկուսակցական հիմքով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմների դեմ:

Տնօրենի խոսքով՝ ԱՄՆ-ի անգործությունն արդեն շատ անմեղ կյանքեր է արժեցել:

--0--ԿԿ