Պատերազմի 1-ին օրը ծանր վիրավորում ստացած 13-ամյա մարտակերտցին սկսել է ուտել ինքնուրույն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կարեն

Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է: Այդ մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Հիշենենք, որ երեխան և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված է եղել փախչել  Մարտակերտից Ադրբեջանի հրետակոծման պատճառով, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ստացել, բայց ամենից շատ տուժել էր Ռոբերտը:

--00—ԼՄ