Ջավախքցիները 3 «Ուազ» են նվիրել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ՈւԱԶ

Ջավախքցիները երեք «Ուազ» մակնիշի ավտոմեքենա են նվիրաբերել Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարությունը: Ինչպես հաղորդում է Jnews.ge-ն, այս մասին հայտնում են Ջավախք հիմնադրամից:

Ջավախք հիմնադրամի երիտասարդներից՝ Կարեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ջավախքցիների հանգանակություններով ձեռք է բերվել 2 «Ուազ», և ևս մեկը նվիրել են Ախալցիխեի հայերը, այդպիսով, ընդհանուր առմամբ երեք մեքենա է հասել Հայաստան:

«Ջավախք հիմնադրամը» 269 130 դոլար է փոխանցել Համահայկականին

«Ջավախք» հիմնադրամը 270 000 դոլար է հավաքել

Ինչպես հայտնում են «Ջավախք» հիմնադրամից, համազգային դրամահավաքը շարունակվում է:

«Մենք սկսել են դրամահավաքի երկրորդ փուլը: Կոչ եմ անում մեր բնակչությանը մասնակցել դրամահավաքին: Այստեղ գումարի չափը կարևոր չէ, կարևորը բոլորիս մասնակցությունն է: Արդեն իսկ բավականին մեծ գումար է հավաքվել»,- ասաց հիմնադրամի երիտասարդներից Աշոտ Նահատակյանը:

--00--ԱԹ