COVID-19-ի դեմ պայքարն էլ է պատերազմ, այդ պատերազմում էլ իրավունք չունենք պարտվել. Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

կորոնավիրուս.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարն էլ է պատերազմ, ու այդ պատերազմում էլ իրավունք չունենք պարտվել։

«Շատ սիրելի բարեկամներ, կորոնավիրուսի դեմ պայքարն էլ է պատերազմ։ Ու այդ պատերազմում էլ իրավունք չունենք պարտվել։ Իրավունք չունենք հաղթել ինքներս մեզ։

Ցավոք սրտի, ինչպես տեսնում եք, պատերազմական գործողությունների սկզբից ի վեր օրական հաստատված նոր դեպքերի քանակը սրընթաց աճում է։ Միայն երեկ գրանցվել է 1371 նոր դեպք !!!։

Խնդրում եմ, եկեք ավելի կարգապահ լինենք, դիմակ կրենք ու պահպանենք հակահամաճարակային կանոնները։

Եթե ինքներդ ձեր սեփական առողջության մասին էլ չեք մտածում, մտածեք մյուսների, այդ թվում՝ զինվորների մասին։

Յուրաքանչյուր նոր վարակված մարդ պահանջում է բժշկական խնամք և համապատասխան սարքավորումներ, որոնք կարող են պետք գալ վիրավոր զինվորներին։

Յուրաքանչյուր նոր վարակված մարդ ստեղծում է հավելյալ ծախսեր, որոնք կարող են ուղղվել բանակին։

Յուրաքանչյուր մահ վիշտ է, որը գումարվում է մեր զոհերի հետ կապված առանց այն էլ մեծ վշտին։

Խնդրում եմ՝ եկեք այս հարցում էլ համախմբված լինենք»,- գրել է Թունյանը:

Հիշեցենք, որ Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամմ կորոնավիրուսով վարակման 1371 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 59 995 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 406 մարդ, շարունակում է բուժվել 11 519-ը: Կորոնավիրուսից 1 օրում մահացել է 7 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 1046 է։ Այլ պատճառով գրանցված մահերի թիվը՝ 311։

1

--00—ԼՄ