Ադրբեջանը կրկին խախտեց Մոսկվայի պայմանավորվածությունը. զոհեր ու վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ստեփանակերտ

Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Այդ մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ բարեբախտաբար չկան»,-նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ստեփանակերտում աշխատող 24News-ի թղթակիցը հայտնել էր, որ լսվել է մոտ 8 ուժգին պայթյուն։ 

--00—ԼՄ