«Վերցրե՛ք ձեր մեռելներին ու հեռացե՛ք. դուք չեք հաղթի». Սիմոն Աբգարյանի նամակը՝ Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Հայկական արմատներով ֆրանսիացի դերասան Սիմոն Աբգարյանի նամակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, հրապարակել է ֆրանսիական «Le Figaro»-ն:

«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր մահացածներին, որոնք երկրորդ անգամ հրաժարվում են մահանալ:

Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ձեր ջիհադիստներին, որ ամիսը 2,000 դոլար են ստանում, դուք չեք հաղթի:

Վերցրե՛ք ձեր մեռելներին ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքների երկիր է, մեղրի ու վարդերի երկիր: Դուք չգիտեք՝ ինչ անել դրա հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են:

Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի սպեղանի են: Այստեղ կարող ես հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը երկիր չէ, այն խաչմերուկ է: Իսկ դուք գիտե՞ք՝ ով է անցնում այստեղից… ամբողջ մարդկությունը:

Եթե ​​մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, իմացե՛ք, որ մենք մեծացել ենք առյուծ մայրերի արգանդում»,-գրել է հայազգի դերասանը:

1
1
1

--00—ԼՄ