Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում ռուսական կողմի հայտարարությունը զգուշացում է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունից կարևոր մի դիտարկում է առանձնացրել՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հիմքում ոչ թե Արցախի հարցն է, այլ՝ պանթուրքական ծրագիրը: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ Ալիևի ու Էրդողանի քայլերը ցույց են տալիս՝ հայերին բնաջնջելու քաղաքականությունից չեն հրաժարվել:

Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երեկ՝ հոկտեմբերի 14-ին ունեցած հեռախոսազրույցից՝ մեր զրուցակիցն առանձնացրեց. «Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հասկացվում է՝ այն ուղղակի նախազգուշացում է Թուրքիային, այսինքն՝ ՌԴ-ի դիրքորոշումը, որ Արցախի հարցին Թուրքայի մասնակցությունը պետք է զրոայական լինի, հստակ է: Ինչ վերաբերում է խաղաղպահների մասին խոսակցություններին, ապա այս պահին դրանք անիրատեսական են, քանզի ամեն բան հենց հիմա որոշվում է ռազմի դաշտում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ