Վաղ է խաղաղապահների մասին խոսել, երբ ռազմական գործողությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահ է՝ Հարավային Կովկասում ևս մեկ ահաբեկչական օջախի ձևավորումը լուրջ վտանգ է ներկայացնելու միջազգային հանրության համար: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ հակաահաբակեչական պայքարը պետք է գործուն լինի մինչև վերջին ահաբեկչի վերացումը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասում է նաև, որ Թուրքիան ի վերջո պետք է կողմոնորշվի՝ որպես համակամարտության կողմ է հանդես գալիս, թե՞ ցանկանում է «տեղավորվել» հարցը կարգավորողի դերում: «Ողջունելի է, իհարկե, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն Արցախի հարցով կողմ չեն Թուրքայի ներգրավվածությանը»,- հավելում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահներ տեղակայելու խոսակցություններին, ապա Վարդանյանը հիշեցնում է՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող տարատեսակ ուժեր ունենալու խոսակցությունները նոր չեն, բայց քանի դեռ ռազմական գործողությունները չեն ավարտվել, վաղ է դրանց մասին խոսելը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ