Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութերը փոխանցել եմ ԵԽ 47 երկրի

 

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

էդմոն

«Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տարածված տեսանյութերն ու լուսանկարները փոխանցել եմ ԵԽ 47 երկրների ներկայացուցիչների:

Դրանցով ապացուցել եմ, որ հայկական կողմից նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և այսուհետ անհերքելի»,- ասված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

--00--ԱՀ