Ծանր մարտեր են, անգամ 94-ին այսքան կորուստներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Վաղ առավոտից մարտերը շարունակվում են, ծանր մարտեր են ընթացել մերձարաքսյան հովտում։ Անգամ 94-ին կորուստներն այսքան չեն եղել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Առանձին ուղղություններում թեկուզ մարտավարական հաջողությունների համար հակառակորդը  փորձում է նույն խտությամբ, նույն ուժգնությամբ զարգացնել հաջողություն, առաջանալ , շրջափակման մեջ վերցնել մեր զորքերը, գերի վերցնել։ Մեծ հաշվով նպատակը նույնն է։ Հյուսիսում և հարավում մեծ հաշվով առաջխաղացում չկա, բայց փորձեր կան։ Թշնամու նպատակը մեկն է՝ Արցախը գրավել, միգուցե նաև ոչ միայն»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս