Թշնամու ԶՈՒ-ի ցամաքային հիմնական խմբավորումները ջախջախված են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Թշնամու ԶՈՒ-ի ցամաքային հիմնական խմբավորումները ջախջախված են։ Սա փաստ է։ Բայց ամբողջ խմբավորումների ներուժը դեռ ոչնչացված չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղ առավոտից մարտերը շարունակվում են, ծանր են ընթացել հատկապես մերձարաքսյան հովտում։

Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք սա երկարատև պատերազմ է լինելու։
«Դեռ շարունակում եմ հավատալ, որ սա կարճ պատերազմ է լինելու։ Երկարաժամկետը կնշանակի նոր զոհեր, նոր ավերածություններ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ