Անհայտ անձինք պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հուշարձանը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News 

․

Այսօր անհայտ անձինք պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակի հուշարձանը, որն ավելի հայտնի է, որպես Հոլոքոստի զոհերի հուշարձան, Ֆեյսբուքում գրել է քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի ղեկավար Հովսեփ Կուբատյանը։

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների ուժերով հուշարձանը շատ արագ մաքրվեց:

Անկախ նրանից, թե երկու պետություն ների միջև ինչ հարաբերություններ են՝ անընդունելի են նման արարքները: Իրվապահներն արդեն զբաղվում են այս գործով, գրառման վերջում նշել է Կուբատյանը։

--00--ԱՀ