ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը. Մասիս Մայիլյան

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Մայիլյան

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է՝ Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Մայիլյանի խոսքով՝ կարևոր է համոզվել, որ Թուրքիան կդադարի դրդել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին շարունակել անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ ժողովրդավարության:

«Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի»,- ասել է Արցախի գլխավոր դիվանագետը։

Հիշեցնենք՝  ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կպաշտպանվեն ադրբեջանական գործողություններից, և խաղաղ գործընթացը կվերականգնվի:

--00--ԱՀ