Կորոնավիրուսի 1465 նոր դեպք Հայաստանում․ ապաքինվել է 422 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

կորոնավիրուս

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամ կորոնավիրուսի 1465 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 61 460 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 422 մարդ, շարունակում է բուժվել 13 919-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 47 541մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1056 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 314-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 340 116 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4005 է:

--00--ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս