Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 29 զինծառայող

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

զինվոր

 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ.

Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ.

Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ.

Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ.

Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ.

Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ.

Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ.

Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ.

Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ.

Բալբաբյան Սերգեյ Պավելի, ծնվ. 1982թ.

Իսախանյան Գոռ Արտուշի, ծնվ. 1985թ.

Օհանյան Սասուն Սերյոժայի, ծնվ. 1974թ.

Կիրակոսյան Ռուբեն Ռաֆայելի, ծնվ. 1982թ.

Պետրոսյան Գևորգ Աշիկի, ծնվ. 1992թ.

Երանոսյան Կարեն Ջոնիկի, ծնվ. 1991թ.

Իգիթյան Հովհաննես Վարազդատի, ծնվ. 1987թ.

Մկրտչյան Արա Մակարի, ծնվ. 1992թ.

Խեչոյան Դավիթ Էդիկի, ծնվ. 1993թ.

Արզումանյան Արեն Հովիկի, ծնվ. 2000թ.

Պահեստազորային Հարությունյան Գնել Ռուբիկի, ծնվ. 1977թ.

Պահեստազորային Բաբախանյան Միքայել Կամոյի, ծնվ. 1997թ.

Աբրահամյան Արամ Հրաչյայի, ծնվ. 1981թ.

Սաղումյան Վարուժան Արմանի, ծնվ. 2002թ.

Իսկանդարյան Սերգեյ Վարդանի, ծնվ. 2001թ.

Բաղդասարյան Էդգար Շահենի, ծնվ. 2001թ.

Գաբրիելյան Գնել Կարապետի, ծնվ. 2001թ.

Սարդարյան Հովիկ Հրայրի, ծնվ. 2001թ.

Հարությունյան Տիգրան Նորայրի, ծնվ. 2000թ.

Օթարյան Գևորգ Վարդանի, ծնվ. 1999թ.

Սեպտեմբերի 27-ից մինչև օրս Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում, ըստ Պաշտպանության բանակի տեղեկատվության, զոհվել է 633 զինծառայող

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ