Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողը վիրահատվել է հայ բժիշկների կողմից։

Инфотека24 պորտալում  հայտնվել է ռազմագերու՝ բժշկական հաստատությունում գտնվելու տեսանյութը․ այնտեղ նա բուժում է անցնում։

 Հիշեցնենք, որ նախօրեին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ադրբեջանցի զինվորականները ցուցադրաբար գնդակահարում են հայ աշխարհազորայիններին, ովքեր գերության մեջ էին հայտնվել և զենքերը վայր դրել։ Ընդ որում, հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան է։

Այս պատահարը ապացուցում է երկու բանակների, երկու ժողովուրդների միջև տարբերությունը։ Ադրբեջանաթուրքական զինվորականները և նրանց վարձկան-ահաբեկիչները եկել են հայկական հող մեկ նպատակով՝ սպանել, մաքրել տարածաշրջանը հայ բնակչությունից, միաժամանակ Արցախը պատերազմ է մղում ոչ միայն ապրելու, այլև քաղաքակրության ու մարդկության արժեքների պահպանման համար։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ