Ցոլակյանը հանդիպել է ֆրանսիական առողջապահական և հումանիտար կազմակերպությունների անդամներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

ԱԻՆ
 ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ֆրանսիական առողջապահական, հումանիտար մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նախարարը բարձր գնահատելով վերջիններիս հումանիտար առաքելությունը՝ նշել է, որ նրանք իրենց այցով կրկին հաստատել են, որ մարդասիրությունը ազգություն և սահմաններ չի ճանաչում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես պատերազմական, այնպես էլ COVID 19-ի ակտիվացման ներկայիս իրավիճակում անհրաժեշտ օժանդակության հնարավորությունները։

--00—ՄՀ