Հազարավոր ամերիկահայեր կոչ են անում ԱՄՆ կոնգրեսին քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ․ ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

աշխարհ

Հազարավոր ամերիկահայեր, ինչպես նաև նրանց համակիրները հինգշաբթի հավաքվել են ԱՄՆ Կապիտոլիումի դիմաց` կոչ անելով ԱՄՆ Կոնգրեսին քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ երկուսն էլ հարձակվում են Հայաստանի վրա ավելի քան երկու շաբաթ:

Լոս Անջելեսի մի բնակիչ վերջին րոպեին է տոմս գնել և 24 ժամ թռել է Վաշինգտոն, որպեսզի մասնակցի բողոքի ցույցին և երթին:

Ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր են անցկացվում, հայերը կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ