Ղարաբաղյան ռազմաճակատում թեժ մարտեր են. Le Monde

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Արցախ

Մութ միջանցքում, որը տանում է դեպի ստորգետնյա հրամանատարական կենտրոն, մարդիկ մռայլ դեմքեր ունեն: Մարտակերտից՝ հյուսիս-արևելյան ճակատից ժամանող սպաները շտապելով նստում են իրենց ընկերների հետ օպերատիվ շտաբում, որտեղ չեն դադարում ռադիոկապի ձայները: Նրանք

արագ ցույց են տալիս քարտեզը, որի վրա նշված է թշնամու առավոտյան տեղաշարժը, այնուհետև հանձնարարություններ են տալիս սպաներին, որոնք պետք է փոխարինեն իրենց մարտական դիրքում։ Ֆրանսիական Le Monde թերթի ծավալուն հոդվածը թարգմանաբար ներկայացում է inosmi.ru կայքը:

Ֆրանսիացի հոդվածագիրը նշում է, որ  այդ պահին ռազմաճակատի առաջին գիծը գտնվում է ընդամենը 3 կմ հեռավորության վրա․

«Այդքան մոտիկ և այդքան հեռու: Ավանդական պատերազմում, որը վարում են Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ-ի վերահսկողության համար, դա շատ չէ, քանի որ եթե ճակատը ճեղքվի, Մարտակերտը կարող է հանձնվել ընդամենը մեկ օրում: Միևնույն ժամանակ այն հեռու է, քանի որ, ադրբեջանական ուժերը չեն կարողացել վերահսկողության տակ վերցնել որևէ կարևոր քաղաք։
Չնայած երկնքում վերջին ժամերին զգացվում է պայթյունների հոտը, հրամանատարները նահանջելու մասին նույնիսկ մտածել չեն ուզում»։

Հատուկջոկատային նախկին սպան լրագրողին ասել է,  որ ծառայության է վերադարձել սեպտեմբերի 27-ից հետո, վստահ, ժպիտը դեմքին, նշել է, որ բանակը չի նահանջի:

Le Monde-ի լրագրողը նշել է, որ զինվորներն իրենց երկիրը պաշտպանելուն վճռական են տրամադրված: Արցախը մարտերում օգտագործում է իր բոլոր ուժերը: Խաղաղ բնակչության մեծամասնությունը տարհանվել է կամ տեղափոխվել է Հայաստան, սակայն բոլոր մարտունակ տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ