Շվեդիայի խորհրդարանում քննարկումներ են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեմայով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Շվեդիա

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այս պահին Շվեդիայի պառլամենտում մեկնարկում է քննարկում՝ Արցախի հանդեպ Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դատապարտման թեմայով: Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Րիկսդագում պատասխանելու է իրեն ուղղված հարցերին` ջիհադիստ ահաբեկիչների ներգրավումը դատապարտելու, ԵԱՀԿ Մինկի խմբում Շվեդիայի դերակատարման եւ դիրքորոշման շուրջ:

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա եւ հաջողություն մաղթեցի գործընկերոջս, հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Արին Կարապետի հետ, ում հայցադիմումի (interpellation) արդյունքում այսօր տեղի է ունենալու քննարկումը:

#StopAzerbaijaniAggression

#StopErdogan

#ArmeniaAgainstTerrorism

#RecognizeArtsak »։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ