Ռուսաստանն արգելել է թուրքական 21,808 տոննա նռան և 68,87 տոննա մանդարինի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

մրգեր

Թուրքիայից բերվող նռան երկու խմբաքանակի ուսումնասիրման ընթացքում Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները դրանցում կենդանի վիճակում գտնվող կարանտինային օբյեկտ են գտել. միջերկրածովյան մրգային ճանճ:

Նռան ընդհանուր քանակը եղել է 21,808 տոննա: 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-ին Թուրքիայից բերված, ընդհանուր կշռով 68,87 տոննա թարմ մանդարինների մեջ դարձյալ հայտնաբերվել է նույն կարանտինային օբյեկտից՝ միջերկրածովյան մրգային ճանճ:

Ներմուծված ապրանքը պետք է տեղափոխվեր Մոսկվայի, Կրասնոդարի ու Նովոռոսիյսկի խանութներ: 

Նռան և մանդարինի խմբաքանակների մուտքը ՌԴ տարածք արգելվել է:

--00--ԱԹ