Իսլամի հետևորդ Շեյխ Հուսեյնը մուսուլմաններին կոչ է արել ԼՂ հարցում աջակցել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Իսլամի հետևորդ գիտնական, փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնը բոլոր մուսուլմաններին կոչ է արել Ադրբեջանի հետ պատերազմում աջակցել ու պաշտպանել արդար կողմին՝ Հայաստանին:

Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ով է կեղեքիչը, ում են կեղեքում այս պատերազմում, ինչի պատասխանը Շեյխ Իմրան Հուսեյնն ինքն է տալիս իր ելույթում:

Գիտնականը մուսուլմանական աշխարհին նաև կոչ է արել պաշտպանել հայերին և պատժել անաստված Ալիևին:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել: Ռազմական գործողությունները շարունակվում են:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս