ԵՄ-ն շարունակում է հետաքրքրված լինել ՀՀ ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմամբ. Մակրոն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության վերջին գագաթնաժողովը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների հարցում: 

Մակրոնը նաև հայտնել է, որ ԵՄ-ն շարունակում է հետաքրքրված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի շուտափույթ հաստատման հարցում:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ԵՄ ղեկավարները ափսոսանք են հայտնում Միջերկրական ծովի՝ Հունաստանին հարակից վիճահարույց տարածքներ հետազոտական նավ ուղարկելու որոշման առնչությամբ:

--00--ԱԹ