Ռազմաճակատում բուժսարքավորումների ու դեղորայքի մասով որևէ խնդիր չունենք. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վստահեցնում է՝ այս պահին ռազմաճակատում բժիշկների ու բուժանձնակազմի ներուժի հետ կապված խնդիր չունենք: 24News-ի հետ զրույցում նա հավելեց՝ խնդիր չունենք նաև բուժսարքավորումների ու դեղորայքի մասով:

Զեյնալյանը սակայն ուշադրություն է հրավիրում այս օրերին ահագնացող չափերի հասնող կորոնավիրուսի վարակման դեպքերին:

«Մեր քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս հետևել համաճարակային կանոններին ու թույլ չտալ, որ բուժհաստատությունները, որ ճակատում վիրավորված զինծառայողների կյանքի ու մահվան կռիվ են տալիս, ծանրաբեռնվեն կոոնավիրուսային հիվանդությունների բուժման իրականացմամբ»,- ավելացնում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ