Ոստիկանությունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 82 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 16-ի ժամը 10․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հարուցված վարչական վարույթների արդյունքում 23-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 14-ը՝ 300 հազար դրամի չափով:

--00--ԱԹ