Ադրբեջանական օդուժը կատարել է որոշակի թռիչքներ․ հասցվել են մարտական հարվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Այս մասին ճեպազրույցի ճամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

«Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ»,- հայտնեց նա։

ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել: Մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր։

--00--ԱՀ