Արցախում թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև ՀՀ ԱՆ և աշխատանքի տեսչական մարմինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

հասարակական

Արցախի ԱԻ պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվեl է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության ֆեյսբուքյան էջից:

Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են, ովքեր պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները,  տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին, այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար:

--0--ԿԿ