Վրաստանում կորոնավիրուսով վարակման ևս 887 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

կորոնավիրուս
 Վրաստանում կորոնավիրուսով վարակման ևս 887 նոր դեպք է հաստատվել, առողջացել է 242 հիվանդ: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ևս 11 մարդ՝ ընդհանուրը կազմելով 124:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 15327 դեպք, իսկ առողջացածների ընդհանուր թիվը՝ 7 613 է:

--00—ՄՀ