Մակրոնն առաջինն էր, որ հստակ մատնանշեց՝ Ադրբեջանն է նախահարձակ եղել․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

սոթք

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը: Այս մասին դեսպանն ասել է «France-24»-ին տված հարցազրույցում:

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ հստակ մատնանշեց, որ Ադրբեջանն է լայնածավալ ագրեսիա ձեռնարկել և նախահարձակ եղել Արցախի դեմ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այս արկածախնդրությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Ֆրանսիայի նախագահը Արցախը վերանվաճելու Ադրբեջանի փորձերն անընդունելի է որակել»,- ասել է դեսպանը:

Հարցազրույցը՝ ստորև։

--00—ԼՄ