Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ Արցախի Շոշ գյուղը պարբերաբար թիրախավորվում է. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Արցախի հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում հակառակորդի կողմից ռմբակոծված Արցախի Շոշ գյուղի բնակիչներն են:

Համայնքապետը պատմել է, որ պատերազմի մեկնարկից` սեպտեմբերի 27-ից ի վեր, Արցախի Հանրապետության Շոշ գյուղը պարբերաբար թիրախավորվում է:

«Կա մեկ վիրավոր, 3 քաղաքացի էլ դիմել է բժշկի: Դեռ պարզ չի՝ ինչ վնասվածքներ ունեն՝ բեկորային, թե այլ», - ասել է համայնքապետը:

--0--ԿԿ