ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Այսօր հանդիպել եմ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի եւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա նշել է, որ քննարկել են սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը, այդ համատեքստում քաղաքաշինությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությունները։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ