Հրապարակվել է հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների վճարած գումարների ցանկը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News  

հարկատուներ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարների վերաբերյալ ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ:

Հարկ վճարողների առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է, երկրորդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիան», երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

--00—ՄՀ