ԼՂ հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են․ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ռդ
ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ռուսական Առաջին ալիքի եթերում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի հայտարարությանը, գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են:

«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց 3 նախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) համատեղ հայտարարությունը: Մեզ մոտ այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են: Մենք կողմերին զսպվածության, նախևառաջ կրակի դադարեցման և դիվանագիտական ջանքերին վերադարձի կոչ ենք արել:

Կան որոշ նրբություններ, սակայն սկզբունքային առումով աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին տանի դեպի խաղաղության»,-ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայտնում են ՊԲ-ից:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

--00—ԼՄ